ԲՀԿ-ն կբողոքարկի՞ ԱԺ նախագահի ընտրությունները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցած Ազգային Ժողովի նախագահի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ակտիվ քննադատության ենթարկվեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները:

Խնդիրն այն է, որ ի տարբերություն ոչ իշխանական ուժերի՝ ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի, ԲՀԿ-ն մասնակցեց ընտրությանը, իսկ քվեարկության արդյունքներից ելնելով շատերը եզրակացրին, որ ԲՀԿ-ն քվեարկել է Գալուստ Սահակյանի օգտին:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը ստացել էր 101 կողմ, 3 դեմ ձայներ, իսկ մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:

Սակայն այսօր ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ հայտարարեցին, որ իրենք չեն քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին:

Armlur.am-ը  ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե խմբակցությունը պատրաստվո՞ւմ է  բողոքարկել ԱԺ նախագահի ընտրությունները:

Մանրամասները`  armlur.am-ի տեսանյութում




Լրահոս