Armenian text to speach

Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. ովքե՞ր են եղել հարսանեկան արարողության հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, օրերս տեղի է ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի հարսանեկան արարողությունը, որը կազմակերպվել է Արաբկիրի «Երազ» այգու ռեստորանային համալիրներից մեկում։ Ըստ նույն աղբյուրի՝ միջոցառումը բացօթյա է եղել, իսկ հյուրերի թվում եղել են իշխանության տարբեր ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ և Վարոսյանի մտերիմները։

Ավելին, հարսանեկան արարողությանը կարճ ժամանակով մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյան-ը։

Սուրեն Վարոսյանը հանրությանը հայտնի դարձավ նախ որպես վարչապետի աշխատակազմի արարողակարգային պատասխանատու, իսկ հետագայում տեղափոխվեց Երևանի կառավարման համակարգ։

2024 թվականին նա նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ և ժամանակավորապես կատարել ղեկավարի պարտականությունները, իսկ 2025 թվականի օգոստոսին պաշտոնապես նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։

Ո՞վ է Սուրեն Վարոսյանը

Սուրեն Վարոսյան
Ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում։
Սովորել է Երևանի թիվ 147 միջնակարգ դպրոցում։
Աշխատել է պետական կառավարման համակարգում։
2021-2024 թվականներին եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի պատասխանատուն։
2024 թվականին նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։
2025 թվականի օգոստոսից զբաղեցնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Ս. Գրիգորյան




Լրահոս