Armenian text to speach

ՀԷՑ-ի կառավարման 6-8 ամսում մեզ հաջողվել է 400 մլն դոլարի պարտքից մարել 50 մլն-ի վարկ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում նոր հրապարակում է արել՝ ՀԷՑ-ի վարկային պարտավորությունների վերաբերյալ։

«Ուղիղ և պատասխանատու հայտարարում եմ. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է ՀԷՑ-ի ունեցած՝ գրեթե 400մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ ու պլանային մարել շուրջ 50մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկեր, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների, ուռճացված գներով ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումների, բացառապես իրենց ու իրենց մերձավորներին պատկանող այլ ընկերությունների միջոցով տարիներ շարունակ իրականացվող «մենաշնորհային» մատակարարումների միջոցով «դուրս բերել» այդ $ 50,0մլն-ը ՀԷՑ-ից և «յուրացնել»…

ՀԷՑ-ի՝ օրվա սեփականատիրոջ կողմից նախօրեին ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված մի շարք մերկապարանոց, մտացածին ու անհիմն գնահատականներին կանդրադառնամ ավելի ուշ՝ կոնկրետ թվերով ու փաստերով»,- ասվում է գրառման մեջ։

 




Լրահոս