«Անգլիացի թոշակառու Ռիչարդ Ֆիլիպսը 11 ժամ անցկացրել է շուրջ 7.000 ամսագրի տակ»,-գրում է The Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի Գոլդենգեր գյուղում: Կատարվածի մասին փրկարար ծառայությանն է հայտնել նրա հարեւանը: 77-ամյա Ֆիլիպսի վրա վերեւից ընկել է նրա` զբոսանավերի մասին ամսագրերի հավաքածուն: Դրանք արկղերում դասավորելու եւ թոշակառուին օգնելու համար փրկարարներից պահանջվել է մոտ 45 րոպե: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել: Ֆիլիպսը զբոսանավերի մասին ամսագրեր սկսել է հավաքել տասը տարի առաջ եւ բոլորը տեղավորել սենյակում:
7.000 ԱՄՍԱԳՐԻ ՏԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ