«Ժողովուրդ»-ը հարց էր ուղղել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, որոնց նա պատասխանել է հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով:
«Ժողովուրդ»-Վերանայվելու է արդյո՞ք այն ավանդույթը, երբ ԱԺ ողջ աշխատակազմը, բացառությամբ ԱԺ պատգամավորների` վճարովի հիմունքներով օգնականների, Ծննդյան տոների կապակցությամբ ստանում էր պարգեւատրումներ:
-Այս պահի դրությամբ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում ՀՀ ԱԺ-ում դեռեւս չի քննարկվել թե՛ պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականներին եւ թե՛ աշխատակազմի մյուս աշխատողներին Ամանորի եւ Ծննդյան տոների առթիվ պարգեւատրումներ տալու հարցը:
«Ժողովուրդ»-Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ ԱԺ նախագահը դիմել է կառավարություն` պահուստային ֆոնդից պատգամավորների օգնականների համար «13»-րդ աշխատավարձ ստանալու խնդրանքով:
-Հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ «տասներեքերորդ աշխատավարձ» հասկացության նախատեսված չլինելու հանգամանքը` որեւէ իրավական հիմք չկա նման հարցով կառավարություն դիմելու համար:
Հավելենք, որ նախորդ տարիներին՝ Ամանորից առաջ, «13»-րդ աշխատավարձ եւ պարգեւատրում են ստացել նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունների շուրջ երեսուն պատգամավորներ, որոնք սեփական բիզնես չունեն: Եւ այս հատկացումներն արվել են ԱԺ բյուջեից, իսկ նախորդ տարի` կառավարության պահուստային ֆոնդից: Ըստ մեր աղբյուրների` այս անգամ պատգամավորների «13»-րդ աշխատավարձի հարցը լուծվել է նախագահականում: Մնում է՝ օգնականների հարցը լուծվի, քանի որ նրանք այս անգամ որոշել են ավելի վճռական լինել:
ՓՈՂ ՉԿԱ, ՏԵՍՆԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ