Armenian text to speach

Պերուի հարավում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պերուի հարավում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է երկրի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարինակոչաս նահանգի մայրաքաղաք Կորակորա քաղաքից 35 կիլոմետր հյուսիս։ Էպիկենտրոնը գտնվել է 108 կիլոմետր խորության վրա։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6.7։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




Լրահոս