Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե և Տյուրոս քաղաքների ուղղությամբ իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, կան բազմաթիվ տուժածներ Լիբանանյան կողմի տվյալով՝ չնայած հրադադարի ռեժիմին՝ իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել էն Նաբաթիե քաղաքի Սեյիդ Ալ Մասումա զբոսայգում գտնվող աղոթավայրին:
Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մեկը վիրավորվել է։
Տյուրոս քաղաքի մոտակայքում գտնվող Ռամադիա բնակավայրում էլ իսրայելական բանակի ավիահարվածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ մարդ, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին Նաբաթիեում իսրայելական անօդաչու թռչող սարքի կողմից մոտոցիկլետին հարվածելու հետևանքով 2 մարդ է զոհվել:






















