Armenian text to speach

Ռուսաստանը պատրաստվում է ևս 10 հազար հյուսիսկորեացի զինվորականի տեղակայման․ Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում ներկայումս գտնվում է ավելի քան 8 հազար հյուսիսկորեացի զինվորական, իսկ ևս 10 հազարի տեղակայման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Նրա խոսքով՝ հյուսիսկորեացի զինվորականներին Ռուսաստանում մարզում են հետագա տեղակայման նպատակով։ Ուկրաինայի և Հարավային Կորեայի գնահատականներով՝ 2024 թվականից ի վեր Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է ուղարկել մոտ 14-15 հազար զինվոր, որոնց մեծ մասը տեղակայվել է Կուրսկի շրջանում։

Զելենսկին նաև նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ներգրավել մինչև 50 հազար հյուսիսկորեացի զինվորականի։ Փհենյանը, ըստ ուկրաինական և անկախ գնահատականների, Ռուսաստանին մատակարարել է նաև միլիոնավոր հրետանային ու ականանետային արկեր, ինչպես նաև հրթիռային սպառազինություն։




Լրահոս