Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական բանակը գիշերը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին, որն Ուկրաինայի զինված ուժերն օգտագործել են տեղեկատվության մշակման, փոխանցման և պահպանման համար։
Բացի այդ, Չեռնոմորսկի նավահանգստում խոցվել է չոր բեռնանավ, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխել։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ գիշերը ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տվյալների կենտրոններին, նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին և ծովային նավերին։
























































































