Armenian text to speach

Մահացության յուրաքանչյուր 4-րդ դեպքի պատճառը. ինչպե՞ս ճանաչել «լուռ մшրդասպանին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թրոմբոզի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 13-ին՝ հիմնադրված լինելով Սրտաբանության և հեմոստազի միջազգային ընկերության կողմից։

Այս ամսաթիվը ընտրվել է ի պատիվ գերմանացի բժիշկ Ռուդոլֆ Վիրխովի ծննդյան օրվա, ով առաջինն է նկարագրել արյան մակարդուկների առաջացման մեխանիզմը։ Առողջապահական վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն չորրորդ մահվան պատճառը կապված է թրոմբոզի հետ, սակայն հիվանդության դեպքերի մինչև ութսուն տոկոսը հնարավոր է կանխարգելել։ Թրոմբներն առավել հաճախ զարգանում են ոտքերի խորանիստ երակներում, և դրա հիմնական ախտանիշներն են մեկ ոտքի հանկարծակի ու անհամաչափ ուռածությունը, մկանային ջղաձգման նմանվող ցավը, մաշկի տեղային կարմրությունն ու տաքության զգացողությունը։

Ամենավտանգավոր բարդությունը թոքային էմբոլիան է, երբ թրոմբը պոկվում և հասնում է թոքեր, ինչն առաջացնում է հանկարծակի շնչարգելություն ու կրծքավանդակի սուր ցավ և պահանջում է շտապօգնության անհապաղ կանչ։ Ռիսկերը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նստակյաց աշխատանքի կամ երկար ճամփորդությունների ժամանակ պարբերաբար քայլել, օգտագործել բավարար քանակությամբ ջուր, կարգավորել քաշը, հրաժարվել ծխելուց և վիրահատություններից ու հղիությունից հետո խստորեն հետևել բժշկի ցուցումներին։




Լրահոս