ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին Կրեմլում հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ՝ ամփոփելու 2026 թվականին կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության արդյունքները և քննարկելու ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Մասադիկովը զեկուցել է, որ 2026 թվականին ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունները հիմնականում իրականացվել են։ Նա Պուտինին ներկայացրել է կազմակերպության տարեկան գործունեության հիմնական ձեռքբերումներն ամփոփող հատուկ ալբոմ։
Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Մասադիկովի փորձն ու հեղինակությունը՝ վստահություն հայտնելով, որ նրա ղեկավարությամբ քարտուղարությունը կաշխատի համակարգված։ ՌԴ նախագահը նաև հավաստիացրել է, որ Մոսկվան շարունակելու է աջակցել կազմակերպության քարտուղարության աշխատանքներին։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ անդամ երկրներն ակտիվացրել են արտաքին քաղաքական փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային կառույցների հետ։ Մասնավորապես, գործնական քայլեր են ձեռնարկվել ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ ջանքերի համադրման ուղղությամբ, ինչպես նաև վերականգնվել են շփումները ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ղեկավարության հետ։
























































































