Ռուսաստանի դեսպանը շփոթմունքի մեջ է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի վերջին հայտարարությունը հարուցել է հայ հանրության քաղաքական և հասարակական շրջանակների վրդովմունքը, մասնավորապես՝ դեսպանի  հայտարարությունը դիտարկվեց որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Հիշեցնենք, որ դեսպանը հայտարարել էր, որ պետք է զբաղվել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով ղեկավարում է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, armlur.am-ի հետ զրույցում դեսպանի հայտարարությունը որակեց որպես հայ-ռուսական հարաբերություններին օգուտ չբերող:

Մանրամասները`  տեսանյութում:




Լրահոս