ՄԱՔՈՒՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վարում է հիբրիդային շարժիչով, մոտ 600 հազար դոլար արժողության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա: Սրա առավելությունն այն է, որ մեքենան էկոլոգիապես մաքուր է եւ չի աղտոտում օդը. մինչեւ 60 արագություն հավաքում է բենզին չծախսելով (աշխատում է էլեկտրաէներգիայով): ՀՖՖ մամուլի ծառայությունից մեզ հետ զրույցում ասացին, որ ընդհանրապես 600 հազար դոլարանոց մեքենա գոյություն չունի, իսկ հիբրիդային շարժիչով մեքենաներն էլ մասսայական օգտագործման չեն: Հարցին, թե այնուամենայնիվ, Հայրապետյանը վարում է նման մեքենա, ՀՖՖ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին. «Կրկնում եմ, հիբրիդային շարժիչով մեքենաները մասսայական արտադրության չեն»:




Լրահոս