Կրամատորսկում մարտերի ընթացքում ուժայիններ են վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրամատորսկում ուժայինների և դաշնայնացման կողմնակիցների միջև մարտերի ընթացքում Ուկրաինայի ԶՈւ զինվորների շարքերում կան վիրավորներ, հայտնում է «Интерфакс»-ը:

Տեղեկատվության համաձայն, մարտական գործողություններն անցկացվում են հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում, ուկրաինական զինվորականների մեջ կան տուժածներ, սակայն զոհեր չկան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրամատորսկից 30 կմ հեռավորության վրա գտնվող Ստարավարվարկա գյուղի ծայրամասերում մարտեր են ընթանում:




Լրահոս