ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է նշանակում գերակա շահ: Գերակա շահ ասելով` ես հասկանում եմ, որ պիտի կառուցվեն միայն պետական շինություններ:

Ալվարդ Կարապետյան, 60 տարեկան,
տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ.  Բացառիկ գերակա հանրային շահը որոշվում է «ՀՀ հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով:
Հոդված 4. Բացառիկ` գերակա հանրային շահի որոշումը
1. Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքներն են`
հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից,
գերակա հանրային շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման,
գերակա հանրային շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը,
հանրային շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ,
գերակա հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:

 (շարունակությունը հաջորդ համարում)
ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակից Հայկ Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա այն խնդիրն է, որից մեր հասարակությունը վերջին տարիներին շատ է տուժել: Հատկապես մայրաքաղաքի որոշ հատվածների շատ նախկին բնակիչներ թերեւս արդեն անգիր կիմանան թվարկված կետերը: Թեեւ, եթե նշված պայմանները ակնհայտորեն չշրջանցվեին, ապա հարյուրավոր մարդիկ փողոցում չէին հայտնվի:




Լրահոս