ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գործարար Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է առաջիկայում նոր կազմակերպություն հիմնել` «ԵրեւանԱվիա»: Իսկ նրան պատկանող «Արմավիա»-ում, ըստ նույն աղբյուրների, սկսվել են զանգվածային կրճատումներ: Աշխատանքից ազատվել է «Արմավիա»-ի աշխատակից Նորայր Բելույանը: Սակայն «Արմավիա»-ի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան, մեր հարցմանն ի պատասխան, հերքեց այդ լուրերը. «Վստահաբար հայտարարում եմ, որ Ն.Բելույանն աշխատում է «Արմավիա»-ում որպես նախագահ: Եւ դա խոսում է այն մասին, որ նրան ոչ միայն չեն հեռացրել աշխատանքից, այլեւ բարձրացրել են պաշտոնը»: Ինչ վերաբերում է «ԵրեւանԱվիա» ընկերություն հիմնելուն, Ավետիսովան ասաց, թե այդ մասին առաջինը լսում է մեզանից: Նշենք, որ «Արմավիա»-ի վրա «աչք ունի» Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, որն ամեն ինչ անում է ընկերությանը տիրանալու համար: Ավելին, «Արմավիա»-ն որոշ ֆինանսական խնդիրներ ունի` «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված, եւ եղել են դեպքեր, երբ թռիչքները հետաձգվել են:




Լրահոս