«Արսենալը» նոր պայմանագիր է առաջարկում Վենգերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը նոր՝  երեք տարի ժամկետով պայմանագիր է առաջարկել ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին. գրում է Guardian-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մարզչի՝ ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամռանը:

Ինչպես հայտնում են անգլիական ԶԼՄ-ները, զինագործների գլխավոր մարզիչը մոտ ապագայում նոր պայմանագիր կստորագրի հարազատ ակումբի հետ՝ 3 տարի ժամկետով և 18 մլն ֆունտ աշխատավարձով՝ յուրաքանչյուր մրցաշրջանի համար:

Նշենք, որ «Արսենալը» Վենգերի գլխավորությամբ նվաճեց Անգլիայի գավաթը, ինչը, 2005-ից սկսած, ակումբի առաջին նվաճումն էր:




Լրահոս