Հենրիխ Մխիթարյանը` լավագույն 100 ֆուտբոլիստների թվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WhoScored.com-ը ամփոփել է Եվրոպայի առաջատար  առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների  վիճակագրական տվյալները և ներկայացրել է լավագույն 100 խաղացողների դասակարգման աղյուսակը:

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի միջին գնահատականը 7.58 միավոր է և  նա զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 2013/14 թվականների մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը դարձել է 9 գոլի հեղինակ, 10  գոլային փոխանցում կատարել և 3 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:




Լրահոս