«Բարսելոնա»-ն հայտարարել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Լուիս Էնրիկեի նշանակման մասին:
Ակումբի պաշտոնական կայքում գրված է, որ 44-ամյա մասնագետը ստորագրել է 2 տարվա պայմանագիր: Նա կփոխարինի Խերարդո Մարտինոյին, ով զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր Լա Լիգայի վերջին տուրի` Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո (1:1): Այն «Բարսելոնա»-ին զրկել էր առաջնության չեմպիոն դառնալու հնարավորությունից:
Նշենք, որ Լուիս Էնրիկեն` որպես ֆուտբոլիստ, 8 տարի խաղացել է Կատալոնիայում: