Հայաստանի պետական պարտքը կազմում է շուրջ 4,5 մլրդ ԱՄՆ դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա մարտ ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 883 մլրդ 092.1 մլն ՀՀ դրամ (շուրջ 4,56 մլրդ ԱՄՆ դոլար), որի մոտ 85%-ը կազմել է արտաքին պարտքը, մնացյալը՝ ներքին պարտքը:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարեսկզբի համեմատ մեր երկրի համախառն պետական պարտքն աճել է, ընդ որում՝ աճել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքը: Արտաքին պարտքի գերակշիռ մասը կազմել է ՀՀ կառավարության պարտքը:

Հայաստանի արտաքին պետական պարտքի զգալի մասը կազմում են բազմակողմային վարկային ծրագրերը (Համաշխարհային բանկ, Եվրամիություն, Արժույթի միջազգային հիմնադրամ և այլն):

Նշենք, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 861 մլրդ 265.9 մլն ՀՀ դրամ:




Լրահոս