Տիգրան Սարգսյանի կառավարությունն ավերեց երկիրը. Ս. Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը  հիշեց Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանի ցուցանիշները, և ամփոփեց, որ այսօրվա կառավարությունը ծանր ժառանգություն է ստացել:

«Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ ձևավորված կառավարությունը շատ արագ սկսեց ձախողումները և, ի վերջո, բառի բուն իմաստով ավերեց երկիրը, տնտեսությունը: Մենք ստացանք մի վիճակ, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում դժվար է գնահատել այլ կերպ, քան լուրջ սպառնալիք ազգային անվտանգությանը»,-ասաց նա։

Նա ընդգծեց, թե այսօրվա կառավարությունը ստանում է շատ ծանր ժառանգություն. «Առանց չափազանցության՝ տնտեսական ավերակներ: Ես կարծում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե այդ ինչպես ստացվեց, որ երկնիշ տնտեսական աճից հետո ունեցանք ավերակներ: Ի վերջո ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար»:

Նրա խոսքով՝ առանց այս հարցին պատասխանելու հնարավոր չէ առաջ գնալ: «Դժվար է հաղթահարել իրավիճակ՝ առանց վերլուծելու և գնահատական տալու այն ծնող պատճառներին, երևույթներին և անձանց: Այսօրվա կառավարության ծրագրում բացակայում է որևէ վերլուծություն, որևէ գնահատական առկա իրավիճակին», – եզրափակեց նա։ 




Լրահոս