Ի՞նչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պարտադիր» նշանակում է, որ պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ «չպարտադրված» նշանակում է, որ պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին՝ անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է: Այսօր լրագրողների հետ զրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսպես բացատրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը:

«Այսինքն, նա պետք է համաձայն ու համոզված լինի դրանում, որ դա է ճանապարհը, և դա ողջամիտ ճանապարհ է: Կարծում եմ, այս երկու կոմպոնենտների մասին է խոսում վարչապետը,  ասելով «պարտադիր, բայց ոչ պարտադրված»»,- նշեց նա, հավելելով, որ լրագրողներին պետք է հետաքրքրի այս բառերի ոչ թե տարբերությունը, այլ  նմանությունը:

«Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի որոշումը, կտեսնի նաև, որ գործատուի պատասխանատվությունը ևս պարտադիր պետք է լինի՝ ի՞նչ մոդելով, դեռևս վաղ է խոսելը»,-հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Ի պատասխան հարցի, թե ինչու է վարչապետը խոսում մինչև հուլիսի վերջ ժամկետի մասին, քանի որ ՍԴ որոշմամբ` նման ժամկետ է նշվում մինչև սեպտեմբերի 30-ը, նա հիշեցրեց, որ հուլիսի մեկից նախորդ կառավարության ծրագրով նախատեսված է պետական և հանրային համակարգում աշխատողների աշխատավարձերի լայնածավալ բարձրացում, և մի մոդելի մի մասի առաջ տանումն առաջացնում է «դիզբալանս»:




Լրահոս