Ռուսաստանն Ադրբեջանի հետ քննարկում է ԵվրԱզԷսին նրա անդամակցության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը կարող է դիտարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը: Այս մասին երկուշաբթի Բաքվում լրագրողներին ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

«Մենք խոսել ենք այդ մասին, և հարցը շարունակում է քննարկումների առարկա մնալ», – նշել է ռուս նախարարը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանն Ադրբեջանի միակ տարածաշրջանային գործընկերն է: Դրա օրինակներից մեկը, ըստ նախարարի, հունիսի վերջին Գաբալայում անցկացվելիք բիզնես –ֆորումն է, որին կմասնակցեն Ռուսաստանի ռեգիոնները:




Լրահոս