Այսօր ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի խմբի Ներդրումային միջավայրի խորհրդատվական ծառայությունների միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է գործարարների համար նվազեցնել վարչական բեռը և բարելավել Հայաստանի ներդրումային միջավայրը` համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ:Համաձայնագիրը ՀՀ կառավարության անունից ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայի անունից` Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կովկասյան տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը: Համաձայնագրի շրջանակներում կիրականացվի “Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագիր”-ը: Ծրագիրը հիմնված է IFC-ի “Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների և կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագրի” (2009-2011թթ.) արդյունքների վրա, որն իրականացվել է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության շնորհիվ:Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով՝ այսօր ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը գործարար միջավայրի բարելավումն է, որն անհրաժեշտ է ինչպես գործարարների համար առավել բարենպաստ պայմանների ապահովման և օտարերկրյա ներդրումների ներգրավման, այնպես էլ միջազգային շուկայում Հայաստանի գլոբալ մրցունակության բարձրացման համար: Ըստ նախարարի՝ այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են իրականացվում, և դրանցից մեկն էլ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համատեղ իրականացվող “Ներդրումային միջավայրի բարեփոխումնե8” ծրագիրն է:Ըստ նախարարի՝ բարենպաստ ներդրումային միջավայրը կամրապնդի Հայաստանի մասնավոր հատվածը և կնպաստի երկրում տնտեսական աճին: Համագործակցելով IFC-ի հետ, ՀՀ Կառավարությունը “Ներդրումային միջավայրի բարեփոխումներե խորհրդատվական ծրագրի շրջանակներում կիրականացնի մի շարք բարեփոխումներ` հարկային, արտաքին առևտրի, տեսչական ստուգումների և սննդի անվտանգության ոլորտներում: IFC-ն նաև կաջակցի ՀՀ կառավարությանը վերոհիշյալ բարեփոխումների վերաբերյալ գործարարներին իրազեկ պահելու հարցում:”Մենք ողջունում ենք կառավարության պատրաստակամությունը Հայաստանում գործարարությամբ զբաղվելու ընթացքը ավելի դյուրին դարձնելու հարցում”, – ասաց IFC-ի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկը: “Հայաստանն արդեն առաջընթաց է արձանագրել այս ոլորտում, որը հաստատվել է Doing Business 2012 հաշվետվության արդյունքներով: Պատրաստ ենք աջակցել կառավարությանը հետագա բարեփոխումների իրականացման գործընթացում, որոնք կնպաստեն հայ գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը”,- նշեց նա:
Համաշխարհային բանկի խումբը եվ ՀՀ կառավարությունը համագործակցում են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ