ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 4- ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Կապան 247-րդ կմ- ում տեղի է ունեցել քարաթափում :
«Ոսմար» ՍՊԸ – ի ճանապարհաշինարարների ջանքերով կուտակված քարերը անմիջապես դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի մասից:
Ժամը 08:00- ի դրությամբ` ճանապարհը երկկողմանի բացվել է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն