Հ. Թովմասյանի պաշտոնն իր սրտով չէ, ստիպված է զբաղեցնում այն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը տարօրինակ աշխատելաոճ է ձեւավորել:

Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում բոլորը «շվարած» են նրա պահվածքից: Բանն այն է, որ բոլոր այն ՀՀԿ-ականներին, ովքեր շնորհավորում են Հ. Թովմասյանին նոր պաշտոնի համար, վերջինս հայտարարել է, որ պաշտոնն իր սրտով չէ ու ինքը ստիպված է զբաղեցնում այն:

Մեր տեղեկություններով՝ Հ. Թովմասյանն ասել է, որ ինքը զբաղվելու է միայն իրավական վարչության՝ նախագծերի փորձաքննության աշխատանքներով, իսկ մյուս վարչություններով կզբաղվեն իր տեղակալները: Առավել ակտիվ կաշխատեն Գագիկ Մխեյանը եւ Էրիկ Մինասյանը: Սա նշանակում է, որ գործերի կառավարչությունը, արտաքին կապերի վարչությունը, տնտեսագիտական վարչությունը, տեղեկատվական վարչությունը, հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը Հ. Թովմասյանին չեն հետաքրքրում:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Հ. Թովմասյանի հետ, սակայն նրա օգնականն ասաց, որ նա շատ զբաղված է ու խոստացավ զանգահարել, բայց մինչեւ օրվա վերջ այդպես էլ խոստումը չկատարեց»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:                 


 




Լրահոս