«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ նամակ է ուղարկել խորհրդարան՝ հայտնելով, որ Է. Նալբանդյանը, թեեւ բացակայում է ՀՀ-ից, բայց վերադառնալուն պես պատրաստ է ԱԺ-ում կազմակերպել հանդիպում՝ փոխհամաձայնեցված ձեւաչափով:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Աստանայում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո ԱԺ-ում պարզաբանումներ տալու պատգամավորների պահանջին: Նշենք՝ ԱԺ Եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակով Նալբանդյանին հրավիրել էր ԱԺ՝ պարզաբանումներ տալու:
Այս շաբաթ մեկնարկած քառօրյայի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն էր բարձրացրել Նալբանդյանին ԱԺ կանչելու հարցը: Ի դեպ, Նալբանդյանը Քոչարյանի միջոցով փորձել էր պատգամավորներին հրավիրել իր մոտ՝ հանդիպելու, բայց վերջիններս հրաժարվել են: Ըստ մեր տեղեկությունների՝ հավանական է, որ Նալբանդյանի հետ հանդիպումը տեղի կունենա ԱԺ քառօրյայի ավարտից հետո եւ փակ ֆորմատով»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: