ԲՀԿ-ն դեռ կքննարկի կենսաթոշակների մասին նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե արդյոք կառավարության ներկայացրած կենսաթոշակների մասին օրենքի լրացված տարբերակն իրենք ընդունում են, թե ոչ: Այս մասին «քառյակի» հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ չորս ուժերի ներսում  միասնական մթնոլորտ կա, սակայն ԲՀԿ-ն իր վերջնական որոշումը կհայտնի վաղը կայանալիք նիստից հետո:

Զուրաբյանը հայտնեց, որ չորս ուժերը և «ԴԵՄ.ԵՄ»-ի անդամները  կհամագործակցեն միասնական այլընտրանքային  կենսաթոշակային համակարգ ստեղծելու ուղղությամբ:

Նրանք համոզված են, որ նոր օրենքը  80 %-ից էլ ավել  մարդկանց համար ընդունելի կլինի, իսկ պայքարն ավելի արդյունավետ կլինի և արդյունքների կհասնեն:




Լրահոս