Ճարտարապետական շլացուցիչ կառույցներ, որոնք կզարմացնեն յուրաքանչյուրին (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենահայտնի կին-ճարտարապետի հիանալի աշխատանքները: Զախա Խադիդը ժամանակակից հրաշալի ճարտարապետներից է:

2004-ին նա դարձավ առաջին կինը, ով արժանացել է Պրիտցկերովյան մրցանակին (Նոբելյան մրցանակի անալոգը ճարտարապետությունում): Այսօր Զախա Խադիդը կառուցում է ամբողջ աշխարհում՝ անտեսելով իր նախագծերի արժեքը:

Իր գրասենյակի կողմից նախագծված կառույցներն անհնար է շփոթել այլ կառույցների հետ: Աշխարհի տարբեր կետերում կանգնեցված կառույցները շարունակում են մնալ որպես այլմոլորակայիններ, որոնք տարբեր կերպ են հաղորդակցվում շրջակայքի հետ: AdMe.ru-ն հավաքել է արդեն իսկ կյանքի կոչված լավագույն նախագծերը, և նրանք, որոնք շուտով կդառնան իրականություն:

Հեյդար Ալիևի կենտրոն, Բաքու, Ադրբեջան

6418210-R3L8T8D-1000-001_aliev_dronov_blogspot_com_1600[1]6418410-R3L8T8D-1000-collage[1]

 

2013-ին շահագործման հանձնված Հեյդար Ալիևի կենտրոնը ժամանակակից մշակութային կենտրոն է, որը դարձել է Բաքվի նոր խորհրդանիշը: Այն ներկայացնում է համալիր, որը ներառում է լսարան, թանգարան, համերգային սրահ, ցուցադրական սրահներ և ադմինիստրատիվ գրասենյակներ:

Գլազգոյում Ռիվերսայդ տրանսպոտի թանգարան

6428010-R3L8T8D-1000-27062012_2232-050-a2-ret_05[1]6428260-R3L8T8D-1000-collage7[1]Ռիվերսայդ թանգարանն արդեն ավարտված նախագիծ է: Այն պետք է շահագործման հանձնվեր 2009-ին, սակայն շինարարական աշխատանքները դադարեցվել էին ճգնաժամի պատճառով, և մեկնարկից մինչ ավարտ անցավ 7 տարի:

Ֆուտբոլային մարզադաշտ 2022, Քաթար

6419810-R3L8T8D-1000-528c066f47cd2[1]

Ալ-Բաքրա նավահանգստային քաղաքում կառուցվելիք մարզադաշտը կլինի 585 000 քառակուսի մետր հսկայական շինհրապարակի մի մասը: Այն կտեղավորի 40 000 հանդիսական, դրա հետ միասին վերին հատվածում տեղակայված տրիբունաները կարող են հանվել, ինչը թույլ կտա առաջնության ավարտից հետո նվազեցնել մարզադաշտի տարողունակությունը կիսով չափ:

Ոսկե կայարան Էր-Ռիյադում, Սաուդյան Արաբիա

6421010-R3L8T8D-1000-KAFD-Metro-Station_Exterior-021[1]6421110-R3L8T8D-1000-collage3[1]

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մետրոյի կայարան կկառուցեն ոսկուց: Զախայի խոսքով՝ աշխատելով նախագծի վրա՝ նա որգևորվել է Սաուդյան Արաբիայի ավազաթմբերով: Այնտեղ կկիրառվի ուղևորների անցագրային նոր համակարգ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերից պիկ ժամերին:

Բազմաֆունկցիոնալ համալիր Beko Masterplan

Բելգրադ, Սերբիա

6421460-R3L8T8D-1000-120914_560_view_07_day[1]

Հանգստի և գրասենյակային տարածքների համար նախատեսված համալիրի շենքը, որը գտնվում է լքված վայրում, կոչված է դառնալ նոր նշանակալի շինություն Բելգրադում:

Համալիրը ներառում է հինգաստղանի հյուրանոց, կոնգրես-կենտրոն, թանգարաններ, խանութներ, ինչպես նաև՝ ստորգետնյա կայանատեղի քաղաքի հյուրերի և բնակիչների համար:

Բնակելի տուն Մանհեթենում, ԱՄՆ

6421960-R3L8T8D-1000-zahid[1]

Տունը կառուցված է լատինատառ L-ի նմանությամբ, իսկ նրա ներսի անկյունը կլինի Z-աձև և շինությունը կբաժանի 2 մասի: Տան մեջ կլինի սպա կենտրոն, այդի և փակ լողավազան:

 

Հոնգկոնգի Պոլիտեխնիկական համալսարան

6425210-R3L8T8D-1000-1300_1r9s7a6078[1]6425910-R3L8T8D-1000-collage4[1]

Նոր համալսարանը նախատեսված է դարձնել կողմորոշման չափանիշ ճարտարապետության մեջ: Այն կներկայանա որպես ուսումնական և գիտական լաբորատորիաներից բաղկացած համալիր:

 

Բեթհովենի անվան փառատոնային համալիր, Բոնն (2020), Գերմանիա

6426110-R3L8T8D-1000-th_65d1300db123ce22f6e2569fb36764f8_1517_newb_rend_02[1]6426210-R3L8T8D-1000-collage5[1]

 

Ճարտարապական ընկերությունը կկատարելագործի նախկին շինությունը, որի շրջակայքում նաև հատուկ տարածք կհատկացվի բացօթյա համերգների անցկացման համար:

 40-հարկանի հյուրանոց Մակաոյում, Չինաստան

6427060-R3L8T8D-1000-collage6[1]

Շենքը բաղկացած է 2 աշտարակից, որոնք ամրացված են միմյանց ներքևից ու վերևից: Հյուրանոցի ընդհանուր տարածքը 150 000 քառ/մ է, ունի 780 համար և հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Շենքի բացումը նախատեսված է կատարել 2017թ.

 

Մշակույթի և արվեստի միջազգային կենտրոն Չանշա, Չինաստան

6429660-R3L8T8D-1000-th_65d1300db123ce22f6e2569fb36764f8_09gtview[1]6429760-R3L8T8D-1000-collage8[1]

Շենքը կառուցվել է Մեյսիխու գետի ափին:

 

Երկնաքերեր Դուբայում ՝ Signature Towers, ԱՄԷ

6436610-R3L8T8D-1000-th_65d1300db123ce22f6e2569fb36764f8_1281_rend_07[1]6436710-R3L8T8D-1000-collage10[1]

Այս երկնաքերերը նախատեսված են դառնալ Դուբայի նոր բիզնես-կենտրոնները. այստեղ կգործեն գրասենյակներ, հյուրանոցներ ու առևտրի կենտրոն:

Opus Office Tower-ն Աբու Դաբիում, ԱՄԷ

6437710-R3L8T8D-1000-th_65d1300db123ce22f6e2569fb36764f8_130918_703_ext_night_street2[1]6438010-R3L8T8D-1000-collage11[1]21-Այս շենքերի բարձրությունը 93 մ է, սակայն այստեղ առավել հետաքրքիր է ոչ թե բարձրությունը, այլ այն, թե ինչպես է շենքը լուսավորվում. այն ցերեկն ու գիշերը տարբեր տեսք ունի:

 

Տոկիոյի օլիմպիական մարզադաշտ, 2020, Ճապոնիա

6419010-R3L8T8D-1000-p3-fyi-a-20131126[1]6419110-R3L8T8D-1000-collage2[1]

Տոկիոյի նոր մարզադաշտը կկառուցվի հնի տեղում և կդառնա ծագող արևի երկրի գլխավոր օլիմպիական կենտրոնը: Այն նախատեսված է 80 հազ. մարդու համար, տարածքը 290 000 քառ/մ է:

 

Բերնեմի տաղավարներ, Չիկագո, ԱՄՆ

6438110-R3L8T8D-1000-th_65d1300db123ce22f6e2569fb36764f8_1498_burnh_rend_02[1]6438210-R3L8T8D-1000-collage12[1]

Տաղավարները կառուցվել են քաղաքի շինարարներից մեկի՝ Դենիել Բյորնհեմի հիշատակին: Ներսում աուդիո և վիդեո ցուցադրությունները ներկայացնում են Չիկագոյի պատմությունը՝ անցյալից մինչև ապագա:

Մասնավոր առանձնատուն Բարվիխում, Ռուսաստան

6443660-R3L8T8D-1000-44[1]6443910-R3L8T8D-1000-collage56[1]

Տունը՝ Capital Hill Residence անվամբ, կառուցվել է տիեզերանավի նմանությամբ. այն ներկայացնում է ժամանակակից տեխնոլոգիաների ու բնության տարրերի միաձուլում:

Առանձնատունը գտնվում է սոճիների անտառի մեջտեղում և հեռու է տարածքի մյուս առանձնատներից: Բնակելի մակերեսը 2650 քառ/մ է. 22 մետրոնոց որկու աշտարակների վրա են գտնվում ննջասենյակներն ու մանկական սենյակները: Նկուղում ֆիննական շոգեբաղնիք ու ռուսական բաղնիք կա, նաև՝ հյուրասենյակ ու ֆիթնես-սրահ:

 




Լրահոս