Խաղաղ կարգավորման հնարավորությունը բաց թողնվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որոշել է «կասեցնել Դոնբասում կրակի միակողմանի դադարեցման ռեժիմը», – տեղեկացնում է BBC-ին:

Հունիսի 20-ին ուկրաինական իշխանությունների և ռուսամետ անջատողականների միջև փխրուն զինադարարը երկարացվել էր մինչև հունիսի 30-ը, սակայն երկու կողմերն էլ անդադար մեղադրում էին միմյանց դրա պայմանների խախտման մեջ:

Ուկրաինայի նախագահի խոսքով, հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը բաց է թողնվել ռուսամետ ապստամբների «հանցավոր գործելակերպի» պատճառով: «Մենք գրոհելու ենք և ազատագրելու ենք մեր հողը: Կրակի դադարեցման ռեժիմի ժամկետը չերկարացնելը մեր պատասխանն է ահաբեկիչներին, գրոհայիններին և բոլոր նրանց, ով ծաղրում է խաղաղ բնակչությանը, ով կատվածահար է անում տարածաշրջանի տնտեսությունը, ով խափանում է աշխատավարձերի, թոշակների, կրթաթոշակների վճարումը, ով պայթեցնում է երկաթուղին, ջարդում ջրատարերը, ով զրկել է մարդկանց նորմալ, խաղաղ կյանքից», – նշել է Ուկրաինայի նախագահը ժողովրդին ուղղված իր հայտարարությունում:

Երեկ Ֆրանսիայի նախագահ Ֆանսուա Օլանդի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել Ուկրաինայի արևելքում երկկողմանի զինադադար հաստատելու ուղղությամբ: Որոշումը կայացվել էր Ուկարինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ բանակցությունների արդյունքում:




Լրահոս