Ուկրաինան ճանաչվել է ամենավտանգավոր երկիրը լրագրողների աշխատանքի համար: Համաձայն INSI (International News Safety Institute) ինստիտուտի հետազոտողների զեկույցի՝ արյունալի հակամարտության զարգացման պատճառով Ուկրաինան նաև հայտնվել է վերջին տասնամյակում լրատվամիջոզների համար ամենավտանգավոր երկրների հնգյակում:
Զեկույցում նշվում է, որ ընթացիկ տարում Ուկրաինայում զոհվել է 7 լրագրող, նրանցից հինգն այն ժամանակ, երբ Կիևը երկրի արևելքում սկսել է իրականացնել ուժային օպերացիան:
Իրաքը, որն ավանդաբար համարվում է լրագրողների համար աշխարհում ամենավտանգավոր վայրերից մեկը, զբաղեցրել է 2-րդ տեղը: Տարվա առաջին կիսամյակում այնտեղ զոհվել է լրատվամիջոցների 6 ներկայացուցիչ: Սիրիան և Պակիստանը հայտնվել են 3-րդ և 4-րդ տեղերում, այս երկրներում կես տարում զոհվել է հնգական լրագրող. տեղեկացնում է lifenews.ru-ն: