Հայազգի մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրն իր մտահոգությունն է հայտնել Մոսկվայում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալման վերաբերյալ:
«Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:
Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լևոն հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի և Հայաստանի զարգացմանը»:
Artsakh Today մամուլի կենտրոն: