Այսօր մեծ դրամատուրգ Դյումայի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆրանսիացի գրող, դրամատուրգ և լրագրող Ալեքսանդր Դյումայի ծննդյան օրն է: Նրա` արկածներով լեցուն վեպերը հեղինակին դարձրեցին աշխարհի ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։ Նրա ամենահայտնի գրքերից են «Կոմս Մոնտե-Քրիստոն» և «Երեք հրացանակիրները» վեպերը։ Գրել է մոտ 150 ստեղծագործություն։

Նա ծնվել է 1802 թ. Վիլլեր-Կոտրե քաղաքում գեներալ Թոմաս-Ալեքսանդր Դյումայի և Մարիա-Լուիզա Լաբուրեի՝ հյուրանոցի տիրոջ դստեր ընտանիքում։ Դյուման համարվում էր խառնարյուն, քանի որ հայրական գծով տատը սևամորթ ստրկուհի էր եղել Հաիթի կղզուց։ Պատերազմի հերոս հայրը մահանում է, երբ Ալեքսանդրը ընդամենը 4 տարեկան էր։
Մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունն անցել են հարազատ քաղաքում։ Այնտեղ Դյուման ընկերացավ իր հասակակից պոետ և փարիզյան թատրոնների մշտական այցելու Ադոլֆ դը Լյովենի հետ։

Դյուման որոշում է անպայման դառնալ դրամատուրգ։  Նա  դրամատուրգիական արվեստը ընմբռնելու համար այցելում էր թատրոններ և ներկայացումներից մեկի ժամանակ ծանոթացավ Շարլ Նոդյեի հետ։ Լյովենի հետ համակարծիք, որ հաջողության հասնելը ավելի հեշտ է թեթև ժանրում, Դյուման գրեց վոդևիլ «Որսորդություն և սեր» վերնագրով, որն ընդունվեց բեմադրելու Ամբիգյու թատրոնում։

Իր ստեղծագործական գործունեությունը գրողը սկսել է Բարեփոխումների ժամանակաշրջանում, երբ վերածնվեց Բուրբոնների միապետությունը, որը փորձում էր իր կողմը գրավել բուրժուազիայի ներկայացուցիչներին և վերացնել 1789–1794 թվականներին Ֆրանսիայում բուրժուական հեղափոխության կատարած բոլոր կարևոր բարեփոխումները։ Լյուդովիկոս XVIII արքան, հնարավորություն չունենալով ամբողջովին վերականգնել նախահեղափոխական կարգերը, ստիպված էր հաստատել սահմանադրությունը։




Լրահոս