Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է իր կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Ժոզե Մոուրինյոն արդեն երկար ժամանակ է, ինչ ցանկանում է թիմում տեսնել 21-ամյա ֆուտբոլիստին։ Արքայական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 30 միլիոն եվրո։ Վարանի պայմանագրում նշված տրանսֆերային արժեքը 200 միլիոն եվրո է։