ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ռուս-ուկրաինական սահմանը վերահսկելու համար անօդաչու օդանավեր կօգտագործի. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Անօդաչու օդանավերի օգտագործման գաղափարն ավելի վաղ ռուսական և ուկրաինական կողմերը դրական էին համարել:
Իսկ ավելի վաղ՝ հունիսին, ԵԱՀԿ նախագահ Դիդյե Բուրքհալտերը հայտարարել էր, որ կազմակերպությունը դիտարկում է ռուս-ուկրաինական սահմանը վերահսկելու համար անօդաչու օդանավերի կիրառման հնարավորությունը: