Ֆրանսիայում հայկական թեմի առաջնորդարանը, Նորվան Զաքարյանը եւ Թեմական խորհրդի նախագահ Պարտրիս Ջոլոլյանը Ֆրանսիայի հայկական համայնքին տեղեկացրել են Նիսում նոր հայկական եկեղեցական համայնքի ստեղծման մասին, որը կոչվում է “Ալպ-Մարիտիմի, Վարի եւ Մոնակոյի հայկական առաքելական եկեղեցու եւ եկեղեցական համայնքի մշակութային ասոցիացիա”:Այս նոր մշակութային ասոցիացիան ստեղծվել է, քանի որ “Կոթ դ’Ազուրի հայկական առաքելական եկեղեցու եկեղեցական համայնք” կոչված մշակութային ասոցիացիան առնչություն չի ունեցել հայ Առաքելական եկեղեցու հետ:Միավորման բոլոր փորձերն ապարդյուն են եղել: Այդ պատճառով Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Հայաստանի Գերագույն հոգևոր խորհուրդը 2012 թ.-ի հունվարի 26-ին միաձայն որոշում են կայացրել հին եկեղեցական համայնքից հետ վերցնել Հայկական Առաքելական եկեղեցի կոչվելու իրավունքը:
Ֆրանսիայի Նիս քաղաքում հայկական եկեղեցական համայնք է ստեղծվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ