Ոստիկանության դեմ բողոքի ցույց` Միսսուրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում կիրակի մի քանի հազար մարդ փողոց է դուրս եկել՝ ի նշան բողոքի ոստիկանության աշխատակիցների կողմից երիտասարդ անզեն ամերիկացուն գնդակահարելու դեմ:

Ինչպես տեղեկացրել են տեղական լրատվամիջոցները, ցույցը վերաճել է անկարգությունների, կան վանդալիզմի և կողոպուտի դեպքեր: Լրագրողների տեղեկություններով՝ անհայտ անձինք կողոպտել են խանութը և կոտրել մի քանի ավտոմեքենայի ապակի:

Քաղաքացիների դժգոհությունների պատճառ է դարձել այն, որ շաբաթ օրը քաղաքի 18-ամյա բնակիչ Մայքլ Բրաունը քաշքշուկի ժամանակ գնդակահարվել է ոստիկանների կողմից: Նախնական տվյալներով՝ երիտասարդը զինված չի եղել: Նա ստացել է մի քանի հրազենային վնասվածք:

Ֆերգյուսոն քաղաքի 21 հազար բնակչության 60%-ը աֆրոամերիկացիներ են: Քաղաքում տեղակայվել են ոստիկանության անկարգությունների դեմ պայքարի ստորաբաժանումներ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս