Մեծ Բրիտանիայի վարչապետը համոզում է շոտլանդացիներին չանկախանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հերթական անգամ կոչ է արել շոտլանդացիներին չքվեարկել երկրի անկախացման համար: Նրա խոսքով՝ Շոտլանդիայի բնակչությունը պետք է մտահոգվի Մեծ Բրիտանիայից անջատվելու դեպքում աշխատատեղերի կրճատման խնդրով: Քեմերոնն ընդգծել է նաև, որ Միացյալ Թագավորության հետ Շոտլանդիայի առևտրի ծավալը երկու անգամ գերազանցում է ծավալն այլ երկրների հետ:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի սեպտեմբարի 18-ին. հիշեցնում է Россия 24 հեռուստաալիքը: Անջատման օգտին ակտիվորեն հանդես է գալիս Շոտլանդիայի առաջին նախարար, «Ազգային կուսակցության ղեկավար» Ալեքս Սալմոնդը:

Քվեարկությունից առաջ վերջին հեռուստադեբատներում նրան իր աջակցությունն է հայտնել հեռուստադիտողնորի 70%-ը:




Լրահոս