Մեծերը ցանկանում են՝ սեպտեմբերի 1-ը վերադառնա. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գիտելիքի օրն է: Դպրոցներում արդեն հնչել է առաջին զանգը, և տասնյակ հազարավոր երեխաներ այսօր դարձել են առաջին դասարանցի:

Այս երանելի օրվա մասին Armlur.am-ը տպավորություններ կիսելու առաջարկով դիմեց դպրոցն ավարտածներին: Մեր զրուցակիցները, սակայն, դժվարությամբ էին իրենց դպրոցական տարիներից որևէ բան հիշում, թեև բոլորն էին պատանեկան տարիների մասին երանությամբ խոսում:

Իսկ դպրոցը նոր ավարտած երիտասարդները նշում էին, որ հիմա էլ մեծ հաճույքով դպրոցական պայուսակ կբռնեին ու դպրոց կհաճախեին: Նրանք հավատացած էին, որ ավելի լավ ժամանակ, քան դպրոցական տարիներն են, կյանքում չի լինում:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս