Մագադանի օդանավակայանում «Ավրորա» ավիաընկերության Airbus А319 օդանավը բախվել է բերռնափոխադրող ավտոմեքենային:
Օդանավի հերմետիկությունը խախտվել է. հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Արտակարգ պատահարի պատճառով հետաձգվել է Մագադան-Խաբարովսկ-Վլադիվոստոկ չվերթը, որը պետք է կատարեր վնասված օդանավը:
Այդ չվերթի 61 ուղևորները տեղավորվել են հյուրանոցում: Նրանց ապահովվել են տաք սնունդով: Մոտ ժամանակներս, ըստ «Ավրորա» ընկերության ներկայացուցիչների, բոլոր ուղևորները կկարողանան մեկնել իրենց քաղաքները:
Միջադեպի պատճառների ուսումնասիրման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով: