Սեպտեմբերի 1-ն արդեն դարձել է բոլորիս կողմից սիրված տոներից մեկը…ոմանք այդ օրն առաջին դասարան են հաճախում, ոմանք՝ առաջին կուրս, ոմանք էլ, ովքեր արդեն ավարտել են դպրոցը, այս օրը լցվում են նոստալգիկ հիշողություններով:
Դպրոցական առաջին քայլերի մասին իր տպավորություններով է կիսվել նաև երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Նա համացանցի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որում ինքը առաջին դասարան է, և գրել.
«1986…1Բ դասարան
«Անցել է 28 տարի…
Վարդան, Իրինա, Վահագ, Սուսաննա,
Ռուբեն, Թերեզա, Անահիտ, Գրիգոր,
Շուշան, Արա, Ստելլա, Կարեն,
Շուշան, Աննա, Արման, Շաքե,
Վահան, Աշխեն, Արսեն, Արտակ, Անի, Արմեն, Անի, Գուրգեն, Ալիկ…մենք միասին սովորեցինք 10 տարի)))
Շատերին, ափսոս, վաղուց չեմ հանդիպել…բայց կան մարդիկ, ովքեր մինչև այսօր կողքիս են ու դարձան անփոխարինելի….
Շնորհավոր Սեպտեմբերի 1, իմ ընկերներ))))»: