Ռուսական ընկերությունը «Նաիրիտ»-ի վերաբերյալ առաջարկ չունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության շենքի մոտ իրենց 18 ամսվա աշխատավարձը վճարելու պահանջով բողոքի ակցիա անող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ուշագրավ հայտարարություն է արել. ռուսական ընկերությունը հայկական ձեռնարկության վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացրել: «Բայց մենք հույսներս չպետք է կապենք միայն ռուսական ընկերության հետ»,-ասել է նա: Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ», «Պիրելի Տայր Ռուսիա» եւ «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երեւանում փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել` կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ: Այս տարվա փետրվարի 24-ին էլ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Սոչի այցի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ պայմանավորվածություն էր ձեռքբերվել «Նաիրիտ»-ում «Ռոսնեֆտ»-ի կողմից 500 մլն դոլարի ներդրումներ կատարելու մասին: Ու հիմա պարզվում է՝ ամեն ինչ հօդս է ցնդել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։




Լրահոս