Ֆրանսիայում հայտարարվել է “լռության օր”. նախագահի թեկնածուներին արգելված է քարոզչությունը, իսկ սոցիոլոգներին հրապարակել հարցումների արդյունքները: Ֆրանսիան ապրիլի 22-ին երկրի ղեկավար է ընտրելու: Վարկանշային որոշ ցուցանիշների համաձայն` կանխատեսում են, որ նախագահական ընտրությունները մեկ փուլով չեն ավարտվի, նախագահի ոչ մի թեկնածուի չի հաջողվի հաղթահարել 50 տոկոսի շեմը: Գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի ու նրա հիմնական մրցակից Ֆրանսուա Հոլանդից բացի, եւս ութ թեկնածուներ են ձգտում երկրի գլխավոր պաշտոնին:Եթե երկրորդ փուլի անհրաժեշտություն լինի, ապա այն տեղի կունենա մայիսի 6-ին:
Ֆրանսիայում հայտարարված է Լռության օր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ