Կոնդեցիները կառավարության շենքի դիմաց սպասում են Նարեկ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անտուն մնացած կոնդեցիներն այս պահին գտնվում են ՀՀ Կառավարության շենքի առջև:

Ինչպես քիչ առաջ հայտնել էր Armlur.am-ը, Սերժ Սարգսյանը կոնդեցիներին հայտնել էր, որ իրենց խնդրով պետք է զբաղվի ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Վերջինիս տեսնելու և իրենց խնդրի լուծման տարբերակներին նրանից տեղեկանալու ակնկալիքով բնակիչները հավաքվել են Կառավարության շենքի առջև:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Հիշեցնենք, որ 7 տարի առաջ Կոնդում գտնվող 215 տուն քանդել են` փոխարենը այնտեղի բնակիչներին խոստանալով բնակարաններ տրամադրել «Դվին» հյուրանոցի տարածքում կառուցվող շենքում:

Այդ շենքը, սակայն, մինչ օրս կառուցված չէ:




Լրահոս