Բրիտանիան պատերազմ է սկսում «Իսլամական պետության» դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերին Մեծ Բրիտանիան կարող է աջակցել ԱՄՆ-ին՝ օդային հարվածներ հասցնելով «Իսլամական պետության» գրոհայիններին. տեղեկացնում է The Times-ը:

Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը մտադիր է խորհրդարանում քվեարկություն նախաձեռնել ԻՊ-ի դեմ պայքարին երկրի հնարավոր մասնակցության վերաբերյալ:

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ճնշման տակ է հայտնվել: Առաքելությունը պետք է սկսել մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, այնպես որ, Դաունինգ-սթրիտը աշխատանքներ է տանում, որ ընդլայնված գործողությունները սկսվեն հաջորդ ամիս», – հայտնում է թերթը:

Թերթը հիշեցնում է, որ վերջերս ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Մեծ Բրիտանիան հայտնվել է ԻՊ-ի դեմ միավորված պայքարում ԱՄՆ-ի ամենամոտ օգնականների ցանկում:

Պարբերականը նշում է նաև, որ Բրիտանիան զենք-զինամթերք է մատակարարելու Իրաքի քուրդ զինյալներին՝ «իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար:




Լրահոս