ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնում էր Գոհար Պողոսյանը, ով նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար:
Նշենք, որ Արսեն Բաբայանը 2012թ-ից զբաղեցնում էր ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետնի պաշտոնը:
Հավելենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանը հերքել էր նշանակման մասին ինֆորմացիան: «Ի՞նչ տեղափոխության մասին է խոսքը: Ես ունեմ իմ պաշտոնը և տեղյակ չեմ, որ նման փոփոխություններ են սպասվում»,-նշել էր նա: