Բժիշկները հեռացրել են ուգանդացի փոքրիկի 4 ավելորդ վերջույթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ութ վերջույթով ծնված Փոլ Մակիսին` Ուգանդայից, հաջողությամբ վիրահատել են: Բժիշկներն ասում են, որ տղան արագ առողջանում է այն բանից հետո, երբ նրանից առանձնացրել են իր մակաբույծ երկվորյակին:

3 ամիս առաջ Ուգանդայի Նաբիգինգո գյուղում ծնված փոքրիկը 4 ձեռք և 4 ոտք ուներ: Ծնողները նրան տեղափոխել են մոտակա հոսպիտալ, սակայն այնտեղ բժիշկներն ասել են, որ ոչնչով օգնել չեն կարող օգնել:
Հուսահատ ծնողները երեխային տարել են երկրի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները համաձայնվել են բարդ վիրահատություն կատարել: Զննման ընթացքում բժիշկները հայտնաբերել են, որ տղայի սիրտն աջ կողմում է, իսկ լյարդը՝ ձախ:
Նրանք սպասել են, որ փոքրիկը մեծանա և պատրաստ լինի վիրահատությանը:




Լրահոս