Կոստրոմայի պայմանագրային զինծառայողներից մեկը հեռախոսով Newsweek-ին տված հարցազրույցում նկարագրել է Ուկրաինայի արևելյան ճակատում իր կյանքի «ամենաերկար օգոստոսը»:
Նա վստահեցրել է, որ չգիտեր ՌԴ 98-րդ Գվարդիական օդադեսանտային դիվիզիայի 331-րդ գունդը ուկրաինական Դոնբաս ուղարկելու՝ զինվորական ղեկավարության մտադրության մասին: Նա նշել էր, որ նման ծրագրերին տեղեկանալու դեպքում անմիջապես կզորացրվեր:
«Ի՞նչն էր ամենավատը: Վիրավոր ընկերներ, ովքեր մահանում էին Ռոստովի հոսպիտալներում, կապարե դագաղներում մարդկանց տուն ուղարկելը՝ «բեռ 200», և նրանց թվում հայտնվելու մեծ վտանգը: Երբ անցած ամիս գնացքով գնում էինք Ռոստով, ես գաղափար անգամ չունեի, որ մեզ Ուկրաինա են տանում»,- ասել է զինծառայողը: Նա հավելել է, որ նույն օրը գունդը վերադարձրել են Ռոստովի մարզ, «որպեսզի զինվորները լվացվեն և քնեն»:
Հոդվածում նշվում է, որ ռուսաստանյան կանոնավոր զորքի ստորաբաժանումները չճանաչվելու նպատակով, զինվորականներին ստիպել են այլ համազգեստ հագնել, որը նրանց համար ստիպված էին գնել հարազատները:
Ընդ որում, զինծառայողներին չեն խնդրել հավելյալ փաստաթղթեր ստորագրել, չնայած որ իրենց պայմանագրերում այլ երկրի տարածքում նրանց գտնվելու մասին կետ նշված չէր: