Ֆյոդոր Եմելյանենկոն՝ UFC-ում հանդես չգալու մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրքաշային կարգում ռուս լեգենդար մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն պատմել է, թե ինչու երբեք չի փորձել ուժերը UFC ուժեղագույն ММА-Promotion-ում: Ֆյոդորի խոսքով՝ իր մեղքն այստեղ չկա, բայց ինքը չի էլ ափսոսում:

«UFC-ն չէր ուզում, որ ես այնտեղ մենամարտեի, ի՞նչ կարող էի անել: Մեզ չհաջողվեց նրանց հետ գործարք կնքել. անընդունելի պայմաններ էին առաջարկում», – Ֆյոդորին մեջբերում է Blood&Sweat-ը:

«Փաստորեն, երբ ես ելույթ էի ունենում PRIDE-ում, մեր մարտիկներն աշխարհում ամենալավն էին: Նրանցից մեծ ջանքեր պահանջվեցին՝ թոփային մարտիիկներին ձեռք գցելու համար: Բոլոր լավագույնները PRIDE-ում էին»:

«Ավելի ուշ, երբ PRIDE-ը դադարեց գոյություն ունենալ, UFC-ն միանգամից չկարողացավ թափ հավաքել: Այսօր UFC-ն հզոր կազմակերպություն է, հավանաբար, աշխարհում ամենալավը: Այնտեղ մի քանի մարզիկ կա, որոնց մենամարտերը հետաքրքիր է նայել, իսկ մյուսները, դե, նրանք ինձ համար ուղղակի անհետաքրքիր են», – ասել է Ֆյոդոր Եմելյանենկոն:

1608436_699067186853750_703576817_n

 

10705352_699067176853751_1072676683_n

 

10711485_699067183520417_1799447890_n




Լրահոս