Հոկտեմբերի 11-ին Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Սերբիայի ազգային հավաքականի հետ:
Հանդիպումը կսպասարկի նորվեգական մրցավարական բրիգադը՝ Տոմ Հարալդ Հագենի գլխավորությամբ: Նրա օգնականները կլինեն Դագ-Ռոգեր Նեբբենը և Յան Էրիկ Էնգանը: Չորրորդ պաշտոնյան է Մագնուս Լունդբերգը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Դագ Վիդար Հաֆսասը և Օլա Հոբեր Նիլսենը, հայտնում են ՀՖՖ կայքից: